Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հանդիսավոր միջոցառում` նվիրված ԵՊԲՀ 95-ամյակին

ՀՀ ԱՆ. Հանդիսավոր միջոցառում` նվիրված ԵՊԲՀ 95-ամյակին

Երևանի պետական բժշկական համալսարանի 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքն այսօր ամփոփվեց հանդիսավոր միջոցառումով, որին ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԵՊԲՀ-ի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին 95-ամյա հոբելյանի առթիվ` մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ներկայացրեց բուհի անցած երկարամյա ճանապարհը, խոսեց վերջին տարիներին գրանցած հաջողությունների և ծրագրերի մասին:

«Բժշկական համալսարանի ռազմավարությունը որակն է, գործունեության միջազգայնացումը: Մենք պահպանում ենք այն ավանդույթները, որոնք ծնվել, մշակվել և զարգացել են այս բուհում»,- ասաց ռեկտորը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է այսօր այս բեմից շնորհավորել մայր բուհը շուրջ 100-ամյա հոբելյանի առթիվ: Նա դահլիճում ներկա շատերի նման նույնպես իր առաջին քայլերն սկսել է ԵՊԲՀ-ից, որտեղ երկար տարիներ աշխատել է իր մայրը:

«Շնորհավորում եմ և մաղթում նորանոր ձեռքբերումներ: Մեծ պատիվ է, երբ հեռավոր Նահանգներում կամ եվրոպական երկրում աշխարհով մեկ սփռված հնչուն բժշկական անուններ, անվանի բժիշկներ ասում են՝ ես Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ եմ: Կարծում եմ, որ մեր նոր ձեռքբերումները դեռ առջևում են»,- ընդգծեց նախարարը:

Միջոցառման ընթացքում ԵՊԲՀ մի խումբ աշխատակիցներ արժանացան ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության պարգևների և շնորհակալագրերի: Ցուցադրվեց բուհի ուսանողների պատրաստած ֆիլմը

 

ԵՊԲՀ-ի անցած ուղու, գրանցած հաջողությունների և ձեռքբերումների մասին: Ընթերցվեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ